ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Եղանակը կցրտի 3-4 աստիճանով, սպասվում է ձյուն

Եղանակը կցրտի 3-4 աստիճանով, սպասվում է ձյուն
20.01.2020 | 00:44

Հունվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ